«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով երեկ ստացավ նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը, խոսել է առաջիկա մարտահրավերների մասին։
«Հպարտ եմ այն աշխատանքի համար, որ կատարել եմ։ Ես միշտ ավելի լավին եմ ձգտում։ Կարծում եմ, որ այս մրցաշրջանը հեշտ չի լինելու։ Կփորձեմ շատ գոլեր խփել, հաղթել Լա Լիգան, և որ ամենակարևորն է, հաճույք ստանալ ֆուտբոլից։
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներիս, քանզի առանց նրանց ես այս մրցանակը չէի ստանա։
Մրցակիցները ևս պայքարելու են չեմպիոնության համար, բայց «Ռեալը» ուժեղ է։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի արդյունքում». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am