«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հույս ունի մասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակիչ հանդիպումներին, եթե «Ռեալը» հայտնվի այնտեղ։
33-ամյա դարպասապահ ազդրի մկանի վնասվածք էր ստացել մարտի 17-ին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի ընթացքում։
Նշվում էր, որ նա շարքից դուրս է մնացել 6 շաբաթով։ Ըստ The Athletic-ի տեղեկությունների, բելգիացին աշխատում է այն ուղղությամբ, որ պատրաստ լինի ՉԼ-ի կիսաեզրափակիչ խաղերին։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Սերուցքայինները» 1։2 հաշվով պարտություն կրեցին «Բավարիայից»։ Պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում ապրիլի 15-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում կմրցի «Լիվերպուլ» - «ՊՍԺ» զույգի հաղթողի հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն