Հոդվածներ

Լուկակուն չի մեկնել Մադրիդ
11.04.2022
2292 0

«Չելսին» արդեն իսկ ուղևորվել է Մադրիդ, որտեղ վաղը կայանալու է ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» պատասխան հանդիպումը։

Անգլիական ակումբի կազմում հանդիպումը բաց կթողնի Ռոմելու Լուկակուն։ Վերջինս շաբաթվա վերջին վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա բարդ խաղում։ Սակայն Թոմաս Տուխելի համար կա նաև լավ նորություն։ Սեզար Ասպիլիկուետայի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է ունեցել և նա թիմի հետ մեկնել է Մադրիդ։ 

Լոնդոնյան ակումբի ավագը բաց էր թողել շաբաթ օրը կայացած «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպումը։ 

Հադսոն-Օդոյին և Բեն Չիլվելը նույնպես չեն կարողանա օգնել իրենց թիմին «Ռեալի» դեմ կայանալիք խաղում։

Los Merengues, Realmadrid.am