Football Espana-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը «Սելտայի» դեմ խաղից հետո տուգանվել է։
Ըստ կանոնակարգի, Լա Լիգայի բոլոր ակումբների գլխավոր մարզիչները պարտավոր են խաղից առաջ և հետո մամլո ասուլիսի ներկայանալ։
Քանի որ այդ խաղին Անչելոտին չէր մասնակցում COVID-19-ով վարակվելու պատճառով, նրա փոխարեն մամլո ասուլիսին պետք է ներկայանար վերջինիս որդին՝ Դավիդե Անչելոտին, ով նաև Կարլոյի որդին է։
Դավիդեն չի ներկայացել մամլո ասուլիսին, որի պատճառով «Սերուցքայինները» տուգանվել են։
Los Merengues, Realmadrid.am