«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», խոսել է իր ապագայի մասին։
«Ես դեռևս չեմ կողմնորոշվել իմ ապագայի հարցում։ Բոլորը գիտեն դա։ Ես դեռ մտածում եմ, քանի որ նոր դետալներ են առաջ եկել։ Եթե որոշումս կայացրած լինեի, ապա դրա մասին արդեն տեղեկացրած կլինեի։ «ՊՍԺ»-ում մնալը նույնպես տարբերակ է». նշել է Մբապեն։
Հիշեցնենք, որ ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը, և կողմերը դեռևս նոր պայմանագիր չեն կնքել։
Los Merengues, Realmadrid.am