Հոդվածներ

Անչելոտի. «Ռոնալդուի և այլոց ժամանակները մոտենում են ավարտին»
09.12.2022
3472 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հարցազրույցից հատվածներ:

«Ես փոխվել եմ, դարձել եմ ավելի ճկուն: Նախկինում ես դժվարությամբ էի փոխում խաղային սխեման ու մարտավարությունը հանդիպման ժամանակ: Հիմա ֆուտբոլն ու խաղացողներն ուրիշ են: Չպետք է կանգ առնել մի տարբերակի վրա: Մի խաղում դուք կարող եք պաշտպանվել 3 պաշտպանով, փոխել համակարգը 4-4-2-ի կամ 4-5-1-ի:  Չպետք է թերագնահատել մրցակիցն»:

«Ռիշարլիսոնը ժամանակակից հարձակվող օրինակ է: Նա այդքան էլ լավ չի խաղում ոտքերով, բայց հրաշալի պահեր է ունենում: Նա լավ կենտրոնացվածություն է պահում»:

«Մենք անցումային ժամանակներ ենք ապրում: Ռոնալդուի, Իբրահիմովիչի, Սուարեսի, Կավանիի կարիերան ավարտվում է, Մեսին ու Բենզեման 35-ական տարեկան է: Լևանդովսկին հաջորդ տարի կդառնա այդքան: Նրանց փոխարինելու են գալիս Մբապեն, Ռիշարլիսոնը, Հալանդը, Ալվարեսը, Նույնեսը: Ես չգիտեի Ռամուշի մասին:

«Վինիսիուսն ավելի ինքնավստահ է դարձել ու թիմը զգում է դա: Նրա ու Մբապեի մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա: Բրազիլիան լավ թիմ է, բայց ինձ հետաքրքիր է հետևել Անգլիայի ու Ֆրանսիայի խաղին»:

«Բենզեման կվերադառնա ուրբաթ օրը և մենք ժամանակ կունենանք նրան լավ մարզավիճակի բերելու:

«Չեմ ամաչում խաղալ պաշտպանությունում և հակագրոհներով, անգամ եթե թիմում կան հիանալի ֆուտբոլիստներ: Եթե գնդակը խլելուց հետո թիմում ունես Վինիսիուս կամ Մբապե և չես խաղում ուղղահայաց ֆուտբոլ, ապա դու հանցագործ ես: Մոուրինյոն մեզանից մեծագույնն է և նա ասել է, որ շատ խաղեր է հաղթել պաշտպանության և հակագրոհների հաշվին»: