Footy Headlines պորտալի աղբյուրները հայտնում են, որ Adidas ընկերությունը մտադիր է մոտ ժամանակներում բարձրացնել իր ապրանքների գները:
Սա արվելու է, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ընկերության դիրքը շուկայում ու դիմանալ մրցակցությանը:
Նշվում է, որ բամբակյա ապրանքների գները աճելու են 1-4%-ով. միևնույն ժամանակ աշխատուժի արժեքը ավելանալու է տարեկան 11-15%-ով:
Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը մոտ 250 մլն եվրո վնաս է պատճառել Adidas-ին, քանի որ այդ տարածաշրջանում վաճառքը նվազել է 2 անգամ:
Հիշեցնենք, որ Adidas-ը մի շարք ակումբների տեխնիկական հովանավորն է, որոնց թվում են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Բավարիան»:
Fanat, Realmadrid.am