Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Մալյորկայի» հետ և 3-0 հաշվով հաղթանակ տոնեց։
Առաջին կեսում հաշիվը չբացվեց, սակայն երկրորդ կեսում «Վինիսիուս Ժունիոր-Կարիմ Բենզեմա» դուոն երեք գոլ արարեց (1-0՝ Վինիսիուս Ժունիոր՝ 55՛, 2-0՝ Բենզեմա՝ 76՛ (11-մ), 3-0` Բենզեմա՝ 82՛):
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 66 միավորով վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող «Սևիլիային» գերազանցում 10 միավորով։
Հաջորդ տուրում «արքայական» ակումբը մարտի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։