Հոդվածներ

3 ակումբ ցանկանում է հրավիրել Նաչոյին
24.09.2020
1091 0

«Ռեալի» պաշտպան Նաչոն կարիերան կարող է շարունակել Իտալիայում:

Ինչպես հաղորդում է AS-ը, իսպանացի կենտրոնականի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Ռոման» և «Միլանը»:

Ավելի հավանական է համարվում Նաչոյի՝ Նեապոլ տեղափոխությունը, որտեղ նրան դիտարկում են որպես Կալիդու Կուլիբալիին փոխարինողի:

Հատկանշական է, որ 30-ամյա խաղացողի՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նրա տրանսֆերը գնահատվում է 12 մլն եվրո:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված