«Ալ Ռայանի» կիսապաշտան Խամես Ռոդրիգեսը խոստովանել է, որ մոտ է եղել «Ատլետիկո» տեղափոխությանը:
«Ամեն ինչ պատրաստ էր «Ատլետիկո» տեղափոխությանս համար: Ընտրել էի այդ թիմը, որպեսզի ընտանիքս հետս լինի: Գործարքը կայացած էի համարում, սակայն ամեն ինչ խափանվեց, քանի որ «Ռեալը» թույլ չտվեց հեռանալ»,- կոլումբիացու խոսքը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Խամեսը 3 տարվա պայմանագիր էր կնքել քաթարական ակումբի հետ:
Fanat, Realmadrid.am