«Ռեալի» ֆուտբոլիստները կրկին համաձայնել են ևս 10%-ով կրճատել աշխատավարձերի չափը, որպեսզի ակումբը կարողանա բալանսավորել բյուջեն: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք` եվրոպական մի շարք ակումբներ ֆինանսական դժվարությունների առջև են կանգնել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նշվում է նաև, որ «Ռեալը» չի պլանավորում ֆուտբոլիստներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «սերուցքայինները» պատրաստվում են բավականին ակտիվ լինել ամռանը. հնարավոր գործարքների շարքում են Կիլիան Մբապեի, Դավիդ Ալաբայի, Էրիկ Գարսիայի անունները:
Fanat, Realmadrid.am