«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մոտ է «Արքայական» ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2023 թվականը։
AS-ի փոխանցմամբ, «Ռեալի» ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ասենսիոյի հետ և հույս ունի, որ նա կմնա թիմում։
Աղբյուրի փոխանցմամբ, Մարկոն համարվում է Ֆլորենտինո Պերեսի ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am