Մադրիդի «Ռեալը» թվիթերյան իր իսպանական էջում հատել է 40 մլն հետևորդի սահմանը։
Այդպիսով «Արքայական» ակումբը դարձել է աշխարհում առաջին սպորտային ակումբը, որին հաջողվել է նման ցուցանիշ գրանցել։
Մինչ այդ «Ռեալը» ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում հատել էր 100 մլն հետևորդի սահմանը, որը նույնպես ռեկորդային է։ Ընդհանուր առմամբ սոցկայքերում «Սերուցքայինները» ներկա պահին ունեն մոտ 384 մլն հետևորդ։
Los Merengues, Realmadrid.am