• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գվարդիոլա. «Ռեալը» վնասվածքներից ավելի լավ է գլուխ հանում, քան մենք, քանի որ նրանք առաջնության առաջատարն են»

Հոդվածներ

Գվարդիոլա. «Ռեալը» վնասվածքներից ավելի լավ է գլուխ հանում, քան մենք, քանի որ նրանք առաջնության առաջատարն են»
10.02.2025
627 0

Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆ փուլի անցումային խաղերի շրջանակներում Մադրիդի «Ռեալն» առաջին խաղում կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին» (12.02.2025, 00:00)։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Ռեալը» մեր դիմակայության ֆավորի՞տն է։ Դուք կարող եք մտածել ինչպես ցանկանում եք։ Մենք գիտենք, որ «Ռեալի» դեմ հանդիպումները շատ բարդ են լինելու։ Ֆավորիտի կարգավիճակը քիչ բան է փոխում։ Ամեն դեպքում, մենք պետք է գերազանց խաղանք, որպեսզի հաղթահարենք «Ռեալի» արգելքն այս փուլում։

Մեր մրցավեճի երկրորդ հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեուում», քանի որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այնքան էլ լավ հանդես չեկանք։ Եվ մենք արժանի ենք սրան, որովհետև հենց ինքներս մեզ դրեցինք նման իրավիճակում։

«Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» հանդիպումները վերածվել են դերբիի՞։ Վերջին տարիներին մեր դիմակայությունը հիանալի մրցակցություն է դարձել, մենք միմյանց դուրս ենք թողել Չեմպիոնների լիգայից։ Սակայն պատմականորեն չենք կարող այս հանդիպումները համեմատել «Ռեալի»՝ «Բարսելոնայի», «Բավարիայի» կամ «Միլանի» հետ խաղերի հետ։

«Մեզ համար շատ դժվար է լինելու վերահսկել «Ռեալի» հարձակումը, քանի որ նրանց հարձակվողները բացառիկ ֆուտբոլիստներ են։ Մենք պետք է հնարավորինս սահմանափակենք նրանց ազդեցությունը խաղի վրա»։

«Գուցե այս մրցաշրջանում «Ռեալը» ավելի շատ խաղեր է պարտվել, քան սպասվում էր, բայց ակումբը միշտ մնում է աղյուսակի վերևում, և ես մեծ հարգանք եմ տածում նրանց նկատմամբ։ Հեշտ չէ վերադառնալ հաղթանակների՝ տիտղոսներ նվաճելուց հետո, և դա նաև մեզ հետ էլ է պատահել»։

«Վինիսիուսը և Մբապեն ցույց են տվել, որ կարողանում են պաշտպանվել։ «Ռեալը» միշտ աչքի է ընկել հիանալի պաշտպանությամբ․ վառ օրինակ՝ նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղում՝ «Էթիհադում»։

«Ռեալի» վնասվածքներնե՞րը։ Ռ. Ասենսիոն մեծ ներդրում ունի թիմի խաղում։ Վալվերդեն վաղը աջ պաշտպանի դիրքու՞մ կլինի։ Չգիտեմ։

Ե՛վ մեզ մոտ, և՛ «Ռեալում» վնասվածքների հարցում մեծ խնդիրներ կան։ Կարծում եմ՝ «Ռեալը» այս դժվարությունն ավելի լավ հաղթահարեց, քանի որ նրանք Լա լիգայի առաջատարն են և պայքարում են չեմպիոնության համար՝ «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» նման ուժեղ մրցակիցների դեմ։

«Ոսկե գնդա՞կ»։ Ես ուրախ էի Ռոդրիի համար, բայց նաև Վինիսիուսը արժանի էր այդ մրցանակին, քանի որ ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց»։


Ամենակարդացված