• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե. «Ռեալի» դեմ հանդիպումները շատ բան կարող են որոշել իմ ապագայի հարցում»

Հոդվածներ

Մբապե. «Ռեալի» դեմ հանդիպումները շատ բան կարող են որոշել իմ ապագայի հարցում»
07.02.2022
2164 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին և պատասխանել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին։ 

«Դեռևս որոշում չեմ կայացրել։ Կարծում եմ, որ «Ռեալի» դեմ հանդիպումները շատ բան կարող են որոշել իմ ապագայի հարցում։ 

Չնայած այն բանին, որ այժմ ես իրավունք ունեմ բանակցություններ վարել այլ ակումբների հետ, չեմ ցանկանում գնալ նման քայլի, քանի որ այդ ակումբները կարող են լինել մեր մրցակիցները։ 

Վճռական եմ տրամադրված «Ռեալի» դեմ խաղերին։ Ցանկանում եմ հաղթել ու լուծել դիմակայության ելքը». նշել է Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված