Հոդվածներ

«Ատլետիկի» դեմ հանդիպումը ահազանգ էր Լուկա Յովիչի համար»
06.02.2022
2357 0

Եվս մեկ հարված Լուկա Յովիչին։ «Ատլետիկի» դեմ խաղում նա ոչ միայն տեղ չէր գտել մեկնարկային կազմում, այլ նաև պահեստայինների նստարանից հետևեց այն ամենին, թե ինչպես է մարզիչը հարձակման գծում օգտագործում կիսապաշտպաններին։ Սկզբում Ասենսիոն, հետո Ռոդրիգոն և Իսկոն։  Նույնիսկ Միլիտաոն էր նրա դիրքում գործում ավելացված ժամանակի ընթացքում, սակայն նա նույնիսկ նախավարժանքի դուրս չեկավ։ Բենզեմայի բացակայության պայմաններում սա հիանալի հնարավորություն էր Յովիչի համար՝ ցույց տալու, որ նա արժանի է Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը կրել։

Ձմռանը Յովիչը որոշեց այլ ակումբներից առաջարկներ չլսել, քանի որ մտադրություն ուներ ևս մեկ շանս ստանալ ու օգտագործել այն։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը նրա ծառայություններով հետաքրքրված էր «Էվերթոնը», սակայն անգլիական ակումբի կատարած առաջարկը որպես տարբերակ չդիտարկվեց։ 

Անչելոտիի «Բիլբաոյի» դեմ խաղից առաջ նշել էր, որ Յովիչը մտնում է իր պլաններում, և այդ խաղի հետ կապված սերբ ֆուտբոլիստի հույսրեը մեծ էին։ «Էլչեի» դեմ խաղում իտալացի մասնագետի ընտրությունը կանգ էր առել Մարիանո Դիասի վրա, և նշվում էր, որ Յովիչը որոշակի մկանային ցավեր է ունեցել, սակայն հետագայում ակումբը հերքեց այդ լուրերը։ 

Տրանսֆերային պատուհանը այժմ փակ է, և Յովիչը գործելու հնարավորություն չունի։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 20 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված