Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ինտերի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Հանդիպման մասին.
«Լավ խաղ ցուցարեցինք: Առաջին կեսում երկու գնդակ ուղարկեցինք մրցակցի դարպասը՝ կիրառելով բարձր պրեսինգ: Ընդմիջումից հետո ավելի բարդ էր, ինչը կարելի է սպասել, երբ խաղում ես «Ինտերի» նման թիմի դեմ: Շատ կարևոր էր 3 միավոր վաստակելը: Ուրախ եմ, որ խաղացողներիս ջանքերը արդյունք տվեցին»:
Փոխարինումների մասին.
«Փոխարինումները նրա համար են, որպեսզի կարողանաս ինչ-որ բան փոխել խաղում: Վինիսիուսի ու Ռոդրիգոյի խաղադաշտ դուրս գալը խոսքերիս վառ ապացույց են: Նրանք հիանալի գոլ կազմակերպեցին»:
Ռամոսի մասին.
«Արդեն 100 գոլ. Սերխիոն մեծագույն ֆուտբոլիստ է: Նա մեր ավագն ու առաջատարն է: Ռամոսը շարունակում է գրել իր պատմությունը՝ օրինակ ծառայելով երիատասարդների համար»:
Ասենսիոյի և Ազարի մասին.
«Ազարը ուժեղ հարված ստացավ, սակայն, բարեբախտաբար, դա վնասվածք ունեցող ոտքը չէր: Մարկոն նույնպես բավականին բաց է թողել և աստիճանաբար ավելի լավն է դառնում: Ժամանակի ընթացքում նրանց փոխգործակցությունը ավելի է կատարելագործվում: Մնում է պահպանել մարզավիճակն ու շարժվել առաջ»:
Քննադատության մասին.
«Մեր թիմն անհավանական բնավորություն ունի: Այն, ինչ տեղի է ունենում դաշտի սահմաններից դուրս, սովորական երևույթ է: Գիտենք, որ դժվար է հաղթել բոլոր խաղերում, իսկ քննադատությանն էլ նորմալ ենք վերաբերվում: Երբ թիմային խաղ ենք ցուցադրում, մեզ հաղթելը դժվար լուծելի խնդիր է դառնում»:
Պաշտպանության և հարձակման մասին.
«Միշտ պետք է հետևել պաշտպանության և հարձակման բալանսին: Այսօր գործում էինք բավականին ուժեղ թիմի դեմ, որը փայլուն է գործում հակագրոհների ժամանակ: Մեզ մնում է շարունակել քրտնաջան աշխատանքն ու կատալելագործել խաղը թե՛ հարձակման, թե պաշտպանության գծում»:
Fanat, Realmadrid.am