Ֆլորենտինո Պերեսն ու Ժոան Լապորտան միասին ճաշել են «Էլ Կլասիկոյից» առաջ:
Հատկանշական է, որ այս ավանդույթը գործել է մինչև կորոնավիրուսի համավարակը:
Հիշեցնենք, որ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» դեռևս հետ չեն կանգնել Սուպերլիգա ստեղծելու մտքից ու ակտիվ աշխատանքներ են տանում:
Մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով. «արքայական» ակումբի կազմում գոլեր հեղինակեցին Ալաբան ու Վասկեսը, «կապտանռնագույններից» հաշիվը կրճատեց Սերխիո Ագուեռոն:
Fanat, Realmadrid.am