The Athletic-ի փոխանցմամբ, Մարտին Էդեգորը գալիք մրցաշրջանը կանցկացնի «Արքայական» ակումբի կազմում։
Նորվեգացին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարային հիմունքներով անցկացրեց «Արսենալի» կազմում, և լոդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հիացած էր երիտասարդ ֆուտբոլիստով։
«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Էդեգորի ամբողջական տրանսֆերային իրավունքները, սակայն Կարլո Անչելոտիի նշանակումից հետո նրանց համար շատ բարդ է լինելու դա անելը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալը» մտադիր չի եղել բաց թողնել Էդեգորի 2021 թվականի հունվարին, սակայն ֆուտբոլիստը անձամբ է ցանկացել հեռանալ, քանի որ քիչ խաղաժամանակ էր ստանում Զիդանի օրոք։
Անչելոտիի վերադարձով ամեն բան կարող է փոխվել։ Նշվում է, որ Էդեգորը մտնում է իտալացի մասնագետի խրագրերում։
Էդեգորը նախքան վերջնական որոշում կայացնելը պետք է զրուցի Անչելոտիի հետ, որպեսզի հստակեցնի իր դերը գալիք մրցաշրջանում։
Ներկա պահին ակումբի և ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիր կնքելու հարցում որևէ բանակցություն չի ընթանում։
Los Merengues, Realmadrid.am