Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում ուժերը չափեց Միլանի «Ինտերի» հետ:
Առաջին խաղակեսում «Արքայական ակումբը» հիանալի մեկնարկեց՝ 25-րդ և 33-րդ րոպեներին գնդակ ուղարկելով միլանյան թիմի դարպասը: Հաշիվը բացեց Կարիմ Բենզեման, իսկ երկրորդ գնդակը խփեց Սերխիո Ռամոսը Թոնի Կրոսի՝ անկյունայինի իրացումից հետո:
Երկրորդ գոլից ընդամենը երկու րոպե անց Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 2-1:
Երկրորդ խաղակեսն անցավ լարված պայքարում: «Ինտերը» 68-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 2-2: Գոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը:
Խաղավերջում՝ 80-րդ րոպեին, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հրաշամանուկ Ռոդրիգոն կարողացավ իր հայրենակից Վինիսիուս Ժունիորի փոխանցումը գոլով պսակել՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3-2:
ՉԼ, խմբային փուլի 3-րդ տուր
Գոլերը՝ 1-0՝ Բենզեմա 25՛, 2-0՝ Ռամոս 33՛, 2-1՝ Լաուտարո 35՛, 2-2՝ Պերիշիչ 68՛, 3-2՝ Ռոդրիգո 80՛:
Fenomeno, Realmadrid.am