Հոդվածներ

«Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Ռեյների ապագայի վերաբերյալ
27.01.2022
2964 0

AS-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալում» որոշում են կայացրել չընդհատել Ռեյների վարձակալությունը, և բրազիլացին ընթացիկ մրցաշրջանը կավարտի Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ 

«Ռեալում» մտադիր էին ընդհատել բրազիլացու վարձակալությունը, քանի որ ֆուտբոլիստը անհրաժեշտ խաղաժամանակ չէր ստանում «Բորուսիայի» կազմում, սակայն այնուամենայնիվ «Սերուցքայինները» որոշում են կայացրել չընդհատել նրա վարձակալությունը, և այժմ Ռեյները պետք է ջանասիրաբար աշխատի, որպեսզի հնարավորինս շատ խաղաժամանակ ստանա գերմանական ակումբի կազմում։ 

Բրազիլացի ֆուտբոլիստը բավական անհաջող երկու մրցաշրջան է անցկացրել Բունդեսլիգան ներկայացնող ակումբի կազմում։ Այս երկու մրցաշրջանների ընթացքում նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 500 րոպե, որը ակնհայտորեն շատ քիչ է ՝ հաշվի առնելով նրա հետ կապված «Ռեալի» հույսերը։ Պետք է նշել, որ «Արքայական» ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 30 մլն եվրո։ 

Այս կերպ «Սերուքայինները» պետք է ամռանը գտնեն այնպիսի ակումբ, որտեղ Ռեյները կկարողանա անհրաժեշտ խաղաժամանակ ստանալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված