Պաոլո Մալդիդին ներկա պահին համարվում է «Միլանի» վերակառուցման գլխավոր ճարտարապետը։ Իտալական ակումբը 11 տարի անց կարող է նվաճել Սկուդետոն։
«Միլանը» այս և գալիք մրցաշրջանում հույսեր է կապում «Ռեալի» հետ։ Նախ, խոսքը գնում է Բրահիմ Դիասի մասին, ով ընթացիկ մրցաշրջանում կարևոր դեր է խաղում «Միլանի» կազմում։
Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, սակայն նրա գործող վարձակալության ժամկետը ամռանն ավարտվում է։ «Միլանը» ցանկանում է իրականացնել նրա ամբողջական տրանսֆերը, բայց հույս ունի, որ «Սերուցքայինները» վերջինիս հրաժարագինը կնվազեցնեն մինչև 22 մլն եվրո։ AS-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում իրենց հերթին չեն ցանկանում ամբողջությամբ հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից։
Calciomercato-ի փոխանցմամբ, առաջիկա օրերին Մալդինին հանդիպում է ունենալու «Ռեալի» ղեկավարության հետ և քննարկելու է մի քանի թեմաներ։ «Միլանի» ներկայացուցիչը հետաքրքրվելու է նաև Ազարի և Յովիչի իրավիճակով։
Los Merengues, Realmadrid.am