Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը 2020/21 մրցաշրջանի արդյունքներով որոշել է նոր պայմանագիր կնքել Լուկաս Վասկեսի հետ, քանի որ նա հիանալի է իրեն դրսևորել Կարվախալին փոխարինողի դերում, որը հաճախակի է վնասվածքներ ստանում։
Ակումբում հաշվի են առել, որ 30-ամյա իսպանացին հիանալի կփոխարինի Կարվախալին և դա է հենց պատճառը, որ որոշում կայացվեց երկարաձգել Լուկասի հետ պայմանագիրը։
Բայց իրականությունն այդպիսին է. Կարվախալը շարունակում է վնասվածքներ ստանալ ու ընդամենը 17 խաղի (1166 րոպե), այս մրցաշրջանում, միևնույն ժամանակ Լուկասը մասնակցել է 24 խաղի (1556 րոպե):
Իրերի նման ընթացքը կարող է «սերուցքայինների» ղեկավարությանը կարճաժամկետ լուծումներ գտնել աջ պաշտպանի դիրքում ու դուրս գալ տրանսֆերային շուկա՝ այդ դիրքում նոր ֆուտբոլիստ գտնելու համար։