Ինչպես արդեն նշում են մի շարք աղբյուրներ, Ժոզե Մոուրինիոն կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Յուլմանին։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Նշվում է, որ այդ ձեռքբերումը Մոուրինիոյի պահանջներից մեկն է։ Լիսաբոնյան ակումն իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ մոտ 50 մլն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայամանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Յուլանն իր թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
Тransfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն