The Sun-ի փոխանցմամբ, «Արսենալին» հայտնել են, որ Լուկա Յովիչը հասանելի է վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու համար։
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկություն ունի մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը ևս մեկ հարձակվող ձեռք բերել։
«Արսենալը» այժմ դիտարկում է Լուկա Յովիչի վարձակալության տարբերակը։ Սերբ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Այդ խաղերից միայն երկուսում է Յովիչը տեղ գտել մեկնարկային կազմում։
Լուկա Յովիչի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։
Los Merengues, Realmadrid.am