«Էլչեի» դեմ խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է թիմի ավագ Մարսելոյին, ով այդ խաղում կարմիր քարտի արժանացավ։
«Մարսելոն բավական լավ էր գործում հարձակվելիս։ Վինիսիուսի հետ նրանք կարողանում էին պահեր ստեղծել մրցակցի դարպասին։
Նա լավ հանդիպում անցկացրեց, և իհարկե ես հույսեր եմ կապում նրա հետ։
Ինչ վերաբերում է կարմիր քարտին, ապա Մարսելոն ինձ ասել է, որ չի դիպչել մրցակցի ֆուտբոլիստին։
Դա բավական բարդ իրավիճակ էր մրցավարի համար։ Նման բարդ որոշում նա կայացրեց նաև Լուկաս Վասկեսի դրվագում». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am