Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռեալի» ավագ Մարսելոն մրցակցի նկատմամբ կանոները խախտելու համար հեռացվեց խաղադաշտից։
Բրազիլացին որակազրկվել է երեք խաղով, քանի որ կարմիր քարտ ստանալուց հետո բավական կոպիտ քննադատության է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավարին՝ նշելով, որ վերջինս շատ վատն է իր գործում։
Այսպիսով Մարսելոն բաց է թողնելու 1/4 եզրափակչի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպումը, և եթե այդ դիմակայության արդյունքում «Սերուցքայինները» դուրս գան հաջորդ փուլ, ապա նա բաց կթողնի նաև կիսաեզրափակիչ երկու հանդիպումները։
Los Merengues, Realmadrid.am