«ՊՍԺ»-ում շարունակում են աշխատել Մբապեի հետ նոր կարճաժամկետ պայմանագիր կնքելու վրա։
ESPN-ի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբում սկսում է աճել վստահությունը, որ նրանք կկարողանան նոր կարճաժամկետ պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարատվում է գալիք ամռանը, և նա կարող է այդ ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ։
Սակայն, ֆուտբոլիստի ընտանիքը բանակցություններ է վարում «ՊՍԺ»-ի հետ նոր կարճաժամկետ պայմանագրի շուրջ, և կարծես թե այդ բանակցությունների սկզբնական փուլը ակումբի համար հաջող ընթացք է ունեցել։
Ներկա պահին Մբապեն՝ ավելի, քան երբևէ մոտ է ֆրանսիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Մյուս կողմից «Արքայական» ակումբում վստահ են, որ ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է Մադրիդ։
Los Merengues, Realmadrid.am