Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչից հետո
17.01.2022
2902 0
Մադրիդի «Ռեալը» կարիերայում 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ հաղթելով Բիլբաոյի «Ատլետիկին»։

1. Բենզեման իր 19-րդ տիտղոսը նվաճեց ու դարձավ պատմության ամենատիտղոսակիր ֆրանսիացի ֆուտբոլիստը։

2. Մոդրիչը (36 տարեկան, 129 օրական) դարձավ ամենատարիքով ֆուտբոլիստը, որը գոլ է խփում Իսպանիայի սուպերգավաթում։

3. Կուրտուան «Ռեալում» առաջին անգամ հետ մղեց 2 անընդմեջ 11-մետրանոց։

4. Բենզեման դարձավ Իսպանիայի սուպերգավաթի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողանում է 4 անընդմեջ խաղում մասնակցություն ունենալ և գոլ խփել։

5. Բենզեման «Ռեալի» կազմում դիպուկ իրացրել է բոլոր 16 11-մետրանոցները (13-ը Լա լիգայում, 1-ը՝ Արքայական գավաթում, 1-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում ու 1-ը՝ Չեմպիոնների լիգայում):

6. Բենզեման 18-րդ գնդակն ուղարկեց «Ատլետիկի» դարպասը։ Բիլբաոն ներկայացնողը թիմը ֆրանսիացու սիրելի մրցակիցն է։

7. «Ատլետիկի» դարպասն ուղարկած գոլերի թվով Բենզեման շրջանցեց Ռոնալդուին։

8. Բենզեման ընթացիկ մրցաշրջանում իր 24-րդ գոլը խփեց։ Նա Եվրոպայի այս մրցաշրջանում երկրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է. գոլ+գոլային փոխանցում համակարգում Կարիմը 37 միավոր ունի (24 գոլ և 13 գոլային փոխանցում): Ավելի շատ միայն Լևանդովսկին է՝ 39 միավոր (34 գոլ և 5 գոլային փոխանցում):

9. Ռոդրիգոն վերջին 3 խաղերում 3 գոլային փոխանցում է կատարել։

10. Անչելոտին իր առաջին Իսպանիայի սուպերգավաթը նվաճեց։

11. Անչելոտին 5-րդ տիտղոսը նվաճեց «Ռեալի» կազմում։

12. «Ռեալը» 12-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։

13. «Ռեալը» հաղթել է Իսպանիայի սուպերգավաթի բոլոր 2 խաղարկությունները, որոնք անց են կացվել Սաուդյան Արաբիայում։

14. Իսպանիայի սուպերգավաթի նոր ֆորմատում «Ռեալը» հաղթել է 2 անգամ՝ ավելի վաղ մրցաշրջանի ընթացքում չհաղթելով ոչ առաջնությունում, ոչ երկրի գավաթում։

15. «Ռեալը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Ատլետիկի» նկատմամբ։


Ամենակարդացված