«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին:
«Բարդ խաղ էր, երկու թիմն էլ լավ գործեց: Բավականին տանջվեցինք այս արդյունքին հասնելու համար:
Հանդիպումը գերազանց սկսեցինք ու միտված էինք հակագրոհելու: Արդյունքում առաջ անցանք հաշվի մեջ, ու մեր արդյունավետությունը նվազեց: Առաջին կեսում արժանի էինք հաղթանակի, երկրորդում հավասար խաղ էր:
Անկեղծ կասեմ՝ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց:
Բենզեմայի հետ ամեն ինչ կարգին է, լուրջ վնասվածք չկա»,- եզրափակել է իտալացին:
Fanat, Realmadrid.am