Առաջիկայում 24-ամյա հարձակվող Բորխա Մայորալը պաշտոնապես կվերադառնա Իսպանիա և կմիանա «Խետաֆեին»։ Մադրիդյան արվարձաններից թիմը ֆուտբոլիստին կվարձակալի մինչև մրցաշրջանի ավարտը։
Չնայած Մայորալը լքում է «Ռոման», սակայն իտալական ակումբը պահպանում է «Ռեալի» հարձակվողի տրանսֆերը 21/22 մրցաշրջանում 20 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքները։
Ֆուտբոլիստի նոր վարձակալությունը կապված է «սերուցքայինների» դժգոհության հետ։ Նա Մոուրինյոյի «Ռեալում» բավարար խաղաժամանակ չի ստանում։ 20/21 մրցաշրջանում նա «գայլերի» կազմում անցկացրած 47 խաղում (2320 րոպե) դարձել էր 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Բայց ընթացիկ մրցաշրջանում նա միայն 11 խաղի է մասնակցել (249 րոպե), դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մայորալը հռոմեական ակումբի կողմից վարձակալվել էր 2020 թվականին՝ 2 մլն եվրոյի դիմաց։ Նախքան այդ, նա վարձավճարով հանդես էր եկել «Վոլֆսբուրգում» ու «Լևանտեում»։ «Ռեալի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։