Հոդվածներ

Չավի. «Ռեալը» լավ մարզավիճակում է, բայց դա ոչինչ չի նշանակում»
12.01.2022
2477 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի՝ «Ռեալի» դեմ կայանալիք սուպերգավաթային խաղի համար նախատեսված նախախաղային ասուլիսից որոշ հատվածներ։

«Ես տարբեր դերերում եմ եղել. ինչպես դիմակայության ֆավորիտ, որը մենք պարտվել ենք, այնպես էլ հակառակը։ «Բարսելոնան» կազմավորման փուլում է, իսկ «Ռեալը» շատ լավ մարզավիճակում է, բայց դա ոչինչ չի նշանակում։ Այնուամենայնիվ, հեշտ չի լինի խաղալ մի թիմի դեմ, որը իսպանական ակումբների շրջանում լավագույն մարզավիճակում է»։

«Արդյո՞ք «Բարսելոնան» մեծ ապագա ունի, չգիտեմ, ես գուշակ չեմ։ Ես դրական եմ տրամադրված և տեսնում եմ, որ մեր աշխատանքում դրական պահեր կան։ Ֆուտբոլիստներն ընդունում են մեր գաղափարները։ Մեզ ժամանակ է պետք, որ աճենք, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է մրցակցություն ապահովենք և դրա համար ժամանակ է պետք»։


«Ու՞մ ես կհանեի «Ռեալի» կազմից. ոչ մեկի չեմ ցանկանում։ Ավելի լավ է, որ նրանք խաղին մոտենան լավագույն մարզավիճակում։ Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում «Բարսելոնան», բայց ոչինչ չի ազդի տակտիկայի ընտրության վրա»։

«Սուպերգավաթի եզրափակիչ դուրս գալը կարող է շրջադարձային պահ լինել մեզ համար։ Եզրափակիչի ուղեգիրն ու տիտղոսի հաղթելը մեր թիմին հեղինակություն կհաղորդի։ Կլասիկոյում հաղթանակը մեզ միայն եզրափակիչի ուղեգիր է տալիս, այլ ոչ թե տիտղոսը։ Բայց դա շատ կարևոր է մեզ համար»։

«Ես դեռ չեմ որոշել որոշ ֆուտբոլիստների՝ խաղին մասնակցելու հարցը։ Կորոնավիրուսից հետո նրանք միայն մեկ մարզման են մասնակցել, իսկ որոշները դեռ նոր են վերականգնվել վնասվածքից։ Ես կարծում եմ, որ ոչ միայն առաջիկա «կլասիկոն», այլ նաև մրցաշրջանի առաջիկա 5 ամիսը և ես չեմ ցանկանում կրկին կորցնել սաներիս»։

«Իսպանիայի սուպերգավաթը հաղթելը մեզ համար մարտահրավեր է։ Մենք ծայրահեղ մոտիվացված ենք, իսկ այս հաղթանակը կարող է շրջադարձային լինել մեզ համար։ Մենք կփորձենք գերիշխել «Ռեալի» դեմ խաղում։ Այս խաղը լավ ստուգատես է մեզ համար, քանի որ դիմակայելու ենք Իսպանիայի լավագույն թիմին։ «Էլ Կլասիկոն» միշտ անկանխատեսելի է։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կարող է պատահել այս հանդիպման ընթացքում։ Եվ տարբերություն չկա՝ մրցաշարային աղյուսակում քանի միավոր է տարբերությունը թիմերի միջև»։