«Ռեալը» չի պատրաստվում խաղացողներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» որոշել են պահպանել կազմը, եթե խիստ անհրաժեշտություն չլինի:
«Արքայական» ակումբում գտնում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է կայունացնել ֆինանսական բալանսը. այն հատկապես տուժել է կորոնովիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ հունվարին թիմից կարող է հեռանալ Իսկոն, ով խնդրներ ունի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»:
Fanat, Realmadrid.am