• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Մեկ ամիս առաջ խոսել եմ Մոդրիչի հետ և մենք հասկացել ենք իրար»

Հոդվածներ

Անչելոտի․ «Մեկ ամիս առաջ խոսել եմ Մոդրիչի հետ և մենք հասկացել ենք իրար»
17.02.2024
1552 0

Իսպանիայի առաջնության 25–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին» (18.02.2024, 17:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ռայո Վալյեկանոյի» դեմ արտագնա խաղերը միշտ դժվարությամբ են տրվում։ Մրցակիցը մոտիվացված է, քանի որ նրան միավորներ ենք պետք։ Մենք պետք է բարձր մակարդակով հանդես գանք»։

«Կցանկանայի մարզել Մբապեի՞ն, եկեք խոսենք վաղվա խաղի մասին։ Մենք աշխատում ենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում, որպեսզի տիտղոսներ նվաճենք»։

«Մեկ ամիս առաջ ես զրուցում էի Մոդրիչի հետ՝ խաղային պրակտիկայի մասին և մենք հասկացանք իրար։ Նա մեծ հեղինակություն ունի հանդերձարանում և սովոր է մշտական խաղաժամանակի, այդ իսկ պատճառով էլ ներկայիս իրավիճակը նրան ծանր է տրվում։ Մոդրիչը շարունակում է նույն ներդրումն ունենալ թիմում, ինչը պրոֆեսիոնալիզմի օրինակ է։ Ես շատ եմ հարգում Լուկային։

Ասում են՝ լեգենդները պետք է կարիերան ավարտեն «Ռեալում»։ Վերջին տարիներին ակումբը շարժվում է այդ ուղղությամբ՝ թույլ տալով ֆուտբոլիստներին ինքնուրույն որոշում կայացնել։ Մոդրիչը բացառություն չէ»։

«Գյուլերի հետ ամեն բան կարգին է, նա կարող է խաղալ։ Արդան բարձր մակարդակի վրա է և հիմա պետք է մրցակցի մեր մյուս ֆուտբոլիստների հետ։ Պետք է համբերությամբ զինվել»։

«Չուամենիի հիմնական դիրքը հենակետայինն է, սակայն հիմա նա խաղում է պաշտպանության կենտրոնում, որպեսզի օգնի թիմին։ Օրելյենը խելացի ֆուտբոլիստ է»։

«Զիդանն ասել է, որ լավագույն ֆուտբոլիստները կարող են խաղալ մեկ թիմու՞մ, այդ դա իրոք այդպես է, սակայն պետք է պահել բալանսը, ինչն ամենակարևորն է։ Սովորաբար, թոփ ֆուտբոլիստները քիչ են աշխատում պաշտպանությունում, սակայն դա Ռոդրիգոյի մասին չէ։ Ես գոհ եմ նրանից»։