«Ուեսկայի» դեմ Իսկոյի ցուցադրած խաղը դարձել է մի շարք պարբերականների քննարկման թեման։
Երեկ իսպանացի հայտնի ֆուտբոլային վերլուծաբան Անտոնիո Ռոմերոն Cadena SER-ի հետ զրույցի ընթացքում խոսել է Իսկոյի վատ մարզավիճակի մասին։
«Նա պետք է փոխի իր մտածելու ձևը և խաղադաշտ դուրս գալիս իրեն տրամադրի Զիդանին։ Միակ բանը, որը Իսկոյին շանս է տալիս վերադարձնել բարձր խաղամակարդակը, դա այն է, որ թիմի ղեկին Զինեդին Զիդնանն է։ Այդ ինքնավստահությունը ոչ ոքի օգուտ չի կարող բերել։ Իսկոն անարդար վարվեց Զիդանի հետ, ով մինչև վերջ փորձում է հավատալ նրա ուժերին։ Ստեղծվել է վատ իրավիճակ և այն ստեղծել է հենց Իսկոն։ Վերջին երկու տարիների ընթացքում նա չի ցուցադրել այն խաղը, որի համար «Ռեալը» նրան ձեռք է բերել և որի համար նա հրավիրվում էր Իսպանիայի հավաքական։
«Ռեալում» խաղալու և հաջողության հասնելու համար ֆուտբոլիստը պետք է իրեն չխնայի մարզումների ժամանակ։ Եվ չնայած ֆուտբոլիստի կատարած անհեթեթ արտահայտություններին, Զիդանը շարունակում է վստահել նրան։ Հավանաբար Զիդանը կրկին հնարավորություն կտա Իսկոյին, քանի որ կիսապաշտպանությունում չկա այն ստաբիլությունը, որը կար նախկինում, և Զիդանը այլևս չունի այն տարբերակները, որոնք ուներ նախկինում». ասել է Ռոմերոն։
Los Merengues, Realmadrid.am