Վինիսիուս Ջունիորը չի մասնակցի այս մրցաշրջանում «Ռեալի» վերջին հանդիպմանը։
Այդ խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, իսկ մրցակիցը «Ատլետիկ Բիլբաոն» է։
Ինչպես տեղեկացնում է ESPN Brasil-ը, «Ռեալի» ղեկավարությունը թույլ է տվել Վինիին ժամանակից շուտ լքել թիմի ճամբարը, քանի որ նրանք այլևս չեն պայքարում որևէ տիտղոսի համար։ Ֆուտբոլիստը կվերադառնա Բրազիլիա, որտեղ կմիանա հավաքականին ու կնախապատրաստվի Աշխարհի առաջնությանը։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Վինին մասնակցել է 36 հանդիպման, դարձել 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն