• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Անհրաժեշտության դեպքում խորը պաշտպանություն կկազմենք «Կադիսի» դեմ խաղում»

Հոդվածներ

Անչելոտի. «Անհրաժեշտության դեպքում խորը պաշտպանություն կկազմենք «Կադիսի» դեմ խաղում»
19.12.2021
2031 0

«Կադիսի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մրցակցից սպասվող վտանգների և իր թիմի պատրաստվածության մասին։ 

«Մենք կարիք չունենք մեծապես փոխել մեր խաղը։ «Կադիսը», միգուցե, որոշ ակումբների զիջում է տեխնիկայի և անհատականությունների առումով, սակայն նրանք շատ կազմակերպված են՝ մասնավորապես հակագրոհների և ստանդարտների ժամանակ։

Եթե անհրաժեշտություն լինի, մենք խորը պաշտպանություն կկազմենք։ Մենք բավական մեծ առաջընթաց ենք գրանցել պաշտպանական գծում, ինչը ամենակարևորներից է». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված