Լուկաս Վասկեսը որպես հյուր ներկա է գտնվել Խորխե Վալդանոյի հեղինակային նախագծին։ Հարցազրույցի ընթացքում Վասկեսը խոսել է «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման և Զինեդին Զիդանի մասին։
«Ես հանգիստ եմ։ Այժմ ես գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում։ Առաջիկայում կտեսնենք, թե ինչ կլինի։ Շուտով մենք ինչ-որ նոր բան կիմանանք։ Ես զգում եմ «Ռեալի» երկրպագուների սերն ու աջակցությունը, և դա այն է, ինչն ինձ մոտիվացնում է ամենից շատ։
Զինեդին Զիդանի մասին։
Ինձ այս ակումբ բերել է Ռաֆայել Բենիտեսը, բայց Զիդանը այն մազիչն է, ում օրոք ես թիմում կարևոր դեր եմ ունեցել։ Նա ամեն օր զրուցում է ֆուտբոլիստների հետ և վստահություն ներշնչում։ Նա միշտ ստիպում է քեզ ժպտալ ու մարզումներին ներկայանալ բարձր տրամադրությամբ։ Չկա որևէ ֆուտբոլիստ, ով կարող է ասել, որ Զիդանը իր հետ չի զրուցել». նշել է Վասկեսը։
Los Merengues, Realmadrid.am