Հոդվածներ

«Ռեալը» խնդիրներ չունեցավ «Էլ Կլասիկոյում»
16.10.2022
5144 0

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնայի» դեմ խաղում:

«Արքայական ակումբի» կազմում խաղի հաշիվը բացեց Կարիմ Բենզեման: Առաջին կեսի վերջնամասում Ֆեդե Վալվերդեն թիմի երկրորդ գոլը խփեց՝ վստահ առավելություն տալով մադրիդյան գրանդին:

Երկրորդ խաղակեսում Բենզեման հաշիվը դարձրեց խոշոր, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Ֆերան Տորեսը խաղի վերջնամասում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն րոպեներ անց խաղի լավագույն ֆուտբոլիստ Ֆեդե Վալվերդեի հրաշալի գործողությունների արդյունքում փոխարինման մտած Ռոդրիգոն մտավ տուգանային հրապարակ, ինչից հետո Էրիկ Գարսիան կանգնեց բրազիլացու ոտքին, ու նշանակվեց 11-մետրանոց: Քանի որ Կարիմ Բենզեման արդեն փոխարինվել էր, գնդակին մոտեցավ հենց վաստակողը՝ Ռոդրիգոն, որն իրացրեց հարվածը:

Լա լիգա, 9-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» 3-1 «Բարսելոնա»

Գոլերը՝ 1-0՝ Բենզեմա 12՛, 2-0՝ Վալվերդե 35՛, 2-1՝ Ֆերան Տորես 83՛, 3-1՝ Ռոդրիգո 91+1՛, 11մ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված