«Մալյորկայի» ֆուտբոլիստ Մաֆեոն ջնջել է Թվիթերի իր օգտահաշիվը:
Նա նման որոշում է կայացրել «Ռեալի» երկրպագուների բազմաթիվ ծաղրական գրառումներից հետո:Երբ «Մալյորկան» 11-մետրանոցներով Իսպանիայի գավաթը զիջել է «Ատլետիկին», «Արքայական ակումբի» ֆաները «հարձակում են» գործել Մաֆեոյի Թվիթերի վրա: Այսկերպ նրանք պատժել են ֆուտբոլիստին «Ռեալի» դեմ խաղում Վինիսիուսին ծաղրելու ու լացելու ժեստեր ցուցադրելու համար:
Fanat, Realmadrid.am