• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելգիայի հավաքականի բժիշկ. «Ազարը օղակի մեջ է ու դժվար է այնտեղից դուրս գալը»

Հոդվածներ

Բելգիայի հավաքականի բժիշկ. «Ազարը օղակի մեջ է ու դժվար է այնտեղից դուրս գալը»
05.02.2021
1703 0

Բելգիայի հավաքականի բժիշկ Սասը խոսել է Էդեն Ազարի շարունակ կրկնվող վնասվածքների մասին։

«Մրցաշրջանի այս հատվածում վնասվածքները նորմալ երևույթ են, սակայն Ազարը այլ իրավիճակում է։ Սա արդեն շարունակ կրկնվող վնասվածք է, ինչը անհանգստանալու առիթ է տալիս։ Սկզբում կոճի վնասվածք, հետո մկանային մի քանի վնասվածքներ. այս ամենը տհաճ է։

Էդենը հայտնվել է օղակի մեջ և այնտեղից դուրս գալը հեշտ չի լինելու։ Ֆուտբոլիստը պետք է կարողանա հարվածել, շրջվել և բարձր ցատկել մեծ արագության ժամանակ, իսկ վերականգնման փուլում այդ ամենը անելը շատ դժվար է։

Մենք կցանկանայինք, որ Ազարը «Ռեալում» խաղադաշտ դուրս գար բոլոր հանդիպումներին, քանի որ միայն այդ կերպ նա լավ մարզավիճակով կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Իրավիճակը դեռևս կրիտիկական չէ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք դրանից հնարավորինս արագ դուրս գալու համար». ասել է Սասը։

Los Merengues, Realmadrid.am