Մադրիդյան դերբիում վստահ հաղթանակ տանելուց հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Խաղի մասին
«Ունեմ թիմ, որն ինձ հանգստանալու հնարավորություն է տալիս՝ լավ իմանալով, թե ինչ պետք է անի դաշտում: Սա իսկական թիմային խաղի օրինակ էր. այս տղաները ոչ միայն հիանալի որակներով են օժտված, այլ նաև կարողանում են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ: Ինձ դուր է գալիս հատկապես պաշտպանության գործոությունները: Առաջին կեսում սոլիդ տեսք ունեինք ու գրեթե շանս չտվեցինք մրցակցին»:
Հաղթանակը Լա լիգայում.
«Նմանատիպ հարցերով մեծ ճնշում եք գործադրում ինձ վրա: Մենք, միանշանակ, գլխավոր ֆավորիտն ենք, սակայն միշտ կենտրոնանում ենք գալիք հանդիպման վրա ու սահմանափակվում այդքանով: Եթե գլուխներս կորցնենք, կարող ենք թանկ վճարել»:
Վինիսիուսը.
«Նա խաղից խաղ կատարելագործվում է: Վինիի հետ շատ քիչ եմ խոսում, քանի որ ասելիք չունեմ: Միշտ էլ խաղացողներիս խնդրել եմ գործել արդյունավետ, ոչ թե գեղեցիկ եզրափակումներ փնտրել: Այսօր նա տարբերություն ստեղծեց՝ իր գոլային փոխանցումներով»:
Ինչպիսին են սպասսելիքները Ծննդյան տոներից հետո.
«Առաջնության առաջին շրջանն անցանք մեկ շնչով, և ես երջանիկ եմ: Չեմ մոռանում, որ ժամանակին հաղթել էինք 22 խաղ անընդմեջ, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածը չհաջողեցինք: Վստահ եմ, որ գալիք տարի ծուղակների կհանդիպենք, որոնց շրջանցելու համար կօգտագործենք կուտակած մեծ փորձը»:
Fanat, Realmadrid.am