«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի գործակալ Ֆոլկեր Շտրուտը մեջբերել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ գերմանացու հասցեին ուղղված խոսքերը:
«Համավարակից որոշ ժամանակ առաջ Ֆլորենտինոն ինձ ճաշի հրավիրեց: Նախագահը չափից շատ հաճելի անձնավորություն է, ում կյանքը ֆիլմից վերցրած հիանալի պատմություն է հիշեցնում: Զրույցի ընթացքում ինձ ասաց, որ Կրոսի տրանսֆերը համարում է դարի գործարքը «Ռեալի» համար: Ոչ ոք չի կարող գերազանցել Տոնիին՝ հաշվի առնելով որակի և գնի համեմատությունը» ,- Շտրուտի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կրոսը «արքայական» ակումբ է տեղափոխվել «Բավարիայից» 2014 թվականից: Գործարքի արժեքը կազմել է 30 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am