«Ռեալը» դիտարկում է Էդերսոն Լոուրենսոյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու տարբերակը։
As-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը կարող է ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպանին, եթե չկարողանա իրականացնել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը։
Իտալական ակումբը պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին, եթե շահավետ առաջարկ ստանա։ Նշվում է, որ գործարքը կարող է կազմել մոտ 60 մլն եվրո։
Ըստ աղբյուրի, «Ատալանտան» ամռանը մերժել է մի քանի առաջարկներ։ «Ատլետիկոն» պատրաստ է եղել 55 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Los Merengues, Realmadrid.am