Չեմպիոների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ինտերին» 2:0 հաշվով հաղթելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարձակվողների մասին.
«Յովիչը շատ լավ հանդես եկավ՝ օգնելով թիմին ինչպես հարձակմlան գծում, այնպես էլ գնդակը վերահսկելիս: Մի քանի օր ունենք, որպեսզի հասկանալ՝ կարող է Բենզեման վերականգնվել մինչև մադրիդյան դերբին, թե ոչ: Կարծում եմ՝ կարող է»:
Մոդրիչի հոգնածության մասին.
«Իհարկե, նրա տարիքում հանգստի կարիք միշտ էլ կա: Նա 5 օր ունի վերականգնվելու համար ու հաշվի առնելով, որ ապրում է հանգիստ կյանքով, վստահ եմ՝ պատրաստ կլինի գալիք խաղին: Բացի այդ, մեր թիմում են Վալվերդեն ու Կամավինգան, որոնց վրա միշտ էլ կարող ենք հույս դնել»:
«Բարսելոնային» ցանկանու՞մ է տեսնել փյել-օֆֆում:
«Իմ համար միևնույն է. կդիտեմ այդ խաղը, որից հետո էլ վիճակահանությունը»:
«Ռեալի»՝ ՉԼ-ում հաղթելու շանսի մասին.
«Որակյալ թիմ ունենք, կարող ենք պայքարել մրցաշարում հաղթելու համար: Կան թիմեր, որոնք ավելի լավն են, կան թիմեր, որոնք ավելի ինտենսիվ են խաղում: Կարող եմ ասել, որ այդքան էլ ինտենսիվ չենք գործում պաշտպանությունում ու չենք կարող լավ պաշտպանվել տարածության վրա: Այնուամենայնիվ, ունենք վարպետություն, փորձ ու վճռականություն»:
Fanat, realmadrid.am