• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլո Անչելոտին «Շերիֆի» դեմ խաղից հետո խոսել է Ալաբայի վիճակի մասին

Հոդվածներ

Կարլո Անչելոտին «Շերիֆի» դեմ խաղից հետո խոսել է Ալաբայի վիճակի մասին
25.11.2021
2864 0

«Շերիֆի» դեմ խաղի երկրորդ կեսում Դավիդ Ալաբան ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Թվում էր, թե ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, սակայն խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահեցրեց, որ ավստրիացու մոտ ամեն բան կարգին է։ 

«Ալաբան փոխարինվեց, քանի որ ցավ էր զգացել կոճի հատվածում, բայց չենք կարծում, որ այդ ամենը լուրջ է։ Ամենայն հավանականությամբ նա կամսնակցի թիմի առաջիկա խաղերին». նշել է Կարլո Անչելոտին։

Հիշեցնենք, որ Ալաբան «Շերիֆի» դեմ խաղում տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված