Տիբո Կուրտուան Sporza-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է ավարտվող տարվա և կարանտինի մասին։
2020-ի մասին։
«Անձամբ ես չեմ կարող դժգոհել 2020-ից։ Արդեն հունվարին մենք կարողացանք նվաճել Իսպանիայի սուպերգավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ատլետիկոյին», իսկ ես հետխաղյա 11 մետրանոցների ընթացքում կարողացա օգնել թիմին։ Արդեն կարանտինից հետո մենք հաղթեցին Կլասիկոյում և դարձանք Պրիմերայի չեմպիոններ»։
Կարանտինի մասին։
«Ինքնամեկուսացման ընթացքում կարողացա լավ հանգստանալ։ Լավ է, որ հնարավորություն ունես երկու ամիս մարմնիդ հանգստանալու հնարավորություն տալ։ Այդ ընթացքում մենք լավ պատրաստվեցինք և կարողացանք հաղթել Լա Լիգան». ասել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am