Կարլո Անչելոտին կարող է հույսեր կապել Մարիանոյի և Ռոդրիգոյի հետ «Գրանադայի» դեմ խաղում։ Երկու ֆուտբոլիստներն էլ վերականգնվել են վնասվածքներից և առանց խնդիրների մարզվել են ընդհանուր խմբի հետ։ Իսկ ահա Ֆեդե Վալվերդեի մասնակցությունը այդ խաղին դեռ հարցականի տակ է։
Հանդիպումը միանշանակ բաց կթողնեն Գարեթ Բեյլը և Դանի Սեբալյոսը, ովքեր վնասվածքներ ունեն։
Ալաբան, Բենզեման և Կամավինգան արդեն վերադարձել են իրենց հավաքականներից և միացել են թիմին։ Այսօր թիմին կմիանան նաև Միլիտաոն և Վինիսիուսը։
Այսօր կայացած մարզումը մեկնարկել է մարզասրահում, որից հետո ֆուտբոլիստները տակտիկական և ֆիզիկական վարժություններ են կատարել խաղադաշտում։
Los Merengues, Realmadrid.am