Թոնի Կրոսը կարող է վերսկսել իր կարիերան Գերմանիայի հավաքականում։
Bild-ի փոխանցմամբ, Կրոսը լրջորեն դիտարկում է հավաքական վերադառնալու և ԵՎՐՈ 2024-ին մասնակցելու տարբերակը։
2021-ի ԵՎՐՈ-ից հետո Կրոսը հայտարարեց հավաքականում իր ելույթները դադարեցնելու մասին։ 2024-ին մրցաշարը ընդունելու է հենց Գերմանիան, և միգուցե հենց դա է պատճառը, որ նա ցանկանում է վերադառնալ։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում 33-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am