Հոդվածներ

Բենզեմա. «Հույս ունեմ ստանալ ոսկե գնդակը»
20.11.2021
2016 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկին պատասխանել է ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը ուղղված հարցին։ 

«Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի։ Ամեն դեպքում ես հույս ունեմ ստանալ ոսկե գնդակը։ 

Երջանիկ եմ, որ դուրս եմ գալիս խաղադաշտ, գոլեր եմ խփում և պայքարում եմ նման մրցանակների համար։ Հուսով եմ ամեն բան այսպես էլ կշարունակվի։ 

Մեր գլխավոր նպատակը այժմ ԱԱ 2022-ն է։ Մենք պետք է լավ աշխատենք այդ և մյուս այլ նպատակներին հասնելու համար». նշել է Բենզեման։ 

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։  

Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Los Merengues, Realmadrid.am